‘La Gazzetta dello Sport. Մոդրիչը դեմ է գնացել «Ռեալ»-ին և աջակցում է «Ինտեր»-ին’

1346

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն ամեն կերպ փորձում է իրականություն դարձնել իր տեղափոխությունը Միլանի «Ինտեր»:

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, խորվաթ կիսապաշտպանը ՖԻՖԱ-ին հայտնել է, որ անձամբ ինքն է բանակցություններ սկսել միլանյան ակումբի հետ, քանի որ ցանկանում է խաղալ իր հայրենակիցներ Իվան Պերիշիչի, Մարցելո Բրոզովիչի և Շիմե Վրսալկոյի հետ: Այդ պատճառով էլ նա խնդրել է իր գործակալին, որպեսզի վերջինս կապ հաստատի «Ինտեր»-ի հետ:

Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը մտադիր է «Ինտեր»-ի դեմ բողոք ներկայացնել ՖԻՖԱ-ին: Սերուցքայինների կարծիքով իտալական ակումբն իրավունք չուներ բանակցություններ վարել Մոդրիչի հետ:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կնվազի’
Հաջորդ հոդվածը‘Մերկել-Պուտին հանդիպումը’