‘La Gazzetta dello Sport. «Չելսին» պայմանավորվել է Կոնտեի հետ’

976

«Չելսին» սկզբունքորեն պայմանավորվել է Իտալիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ, որ Եվրոպայի առաջնությունից հետո նա կգլխավորի անգլիական ակումբը: Հենց Եվրո-2016-ից հետո լրանում է 46-ամյա մասնագետի պայմանագիրը:

Նախկինում Կոնտեն ասել էր մրցաշարից հետո ակումբային ֆուտբոլ վերադառնալու ցանկության մասին:

Նրա ղեկավարությամբ թուրինյան «Յուվենտուսը» 3 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն: Հիմա «Չելսիում» աշխատում է Գուս Հիդինկը, ով այդ պաշտոնում փոխարինեց աշխատանքից ազատված Մոուրինյոյին:

Նախորդ հոդվածը‘ԳՖՄ-ն կարգապահական գործ է բացել «Բայերի» գլխավոր մարզիչի դեմ’
Հաջորդ հոդվածը‘ Զինեդին Զիդան «Խամեսին հոգեբան է անհրաժեշտ» ‘