‘
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ իր նախկին ակումբը՝ Մադրիդի «Ռեալը» մեղավոր է իր ներկայիս խնդիրների համար։
Ֆուտբոլիստի կարծիքով, Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսն է մեղավոր այն բանում, որ իրեն մեղադրում են բռնաբարության մեջ։ Ռոնալդուն նաև կարծում է, որ Պերեսն է այնպես արել, որ պորտուգալացին չստանա տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, ինչպես նաև իսպանացի գործարարը կապ ունի «Վալենսիայի» դեմ խաղում իր ստացած կարմիր քարտի հետ։
Հիշեցնենք, որ Ռոնալդուի և «Ռեալի» ղեկավարության հարաբերությունները վատացան այն բանից հետո, երբ ակումբը չաջակցեց ֆուտբոլիստին հարկերի հետ կապված գործում։
‘