LA Times․ Շոլցը, Մակրոնը և Դրագին Ուկրաինային մերժել են շտապ զենք մատակարարել

340

ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, որոնք անցյալ շաբաթ այցելել էին Կիև, մերժել են զենքի օպերատիվ մատակարարումը։

Այդ մասին կիրակնօրյա հոդվածում գրել է The Los Angeles Times թերթի լրագրող Դոյլ Մակմանուսը։

Հեղինակի կարծիքով՝ եվրոպացի ղեկավարները սկսում են «հոգնել Ուկրաինայից», քանի որ սանկցիոն ճնշումները, որոնք նրանք ստիպված են եղել սահմանել Ռուսաստանի դեմ, հենց իրենց են խփում։

«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետ կապված խնդիրն այն է, որ դրանք կաշխատեն միայն այն դեպքում, եթե մեզ նույնպես վնասեն»,- իր մի ծանոթի խոսքն է մեջբերել լրագրողը։

Մակմանուսը նշում է, որ թեև եվրոպական երեք խոշոր պետությունների առաջնորդները Կիև են ժամանել ու կրկին իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինային, սակայն ռազմական մատակարարումներն արագացնելու ոչ մի երաշխիք չեն տվել։

«Այդ երեքը Ուկրաինայի նախագահ Զելենսկուն չեն տվել ամենացանկալի բանը՝ շտապ կարգով նոր զենք մատակարարել»,- գրել է Մակմանուսը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըWP․ Ամերիկացի երկրորդ զոհը Ուկրաինայում
Հաջորդ հոդվածըՄուրատովի Նոբելյան շքանշանն աճուրդում վաճառվել է 103,5 մլն դոլարով