Laureus․ Մեսսին՝ տարվա լավագույն մարզիկ

257

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին արժանացավ տարվա լավագույն մարզիկին մրցանակին, Laureus-ի վարկածով։

Laureus World Sports Awards 2023 մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Փարիզում։

Մեսսին այս մրցանակին արժանացել էր նաեւ 2020 թվականին՝ կիսելով Ֆորմուլա-1-ի բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ։

Տարվա լավագույն թիմի մրցանակին արժանացավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը։

Նախորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ Մեկնարկում է կիսաեզրափակիչը
Հաջորդ հոդվածըՊլատինի․ Ինձ փոխարինած Չեֆերինը ոչինչ չգիտի ֆուտբոլի մասին