‘Laureus. Ովքե՞ր են հավակնում լավագույնի մարզիկի կոչմանը’

944

«Laureus» սպորտի համաշխարհային ակադեմիան հայտարարել է 2014 թ. լավագույն մարզիկի կոչման հավակնորդների անունները։

Տարվա լավագույն մարզիկի կոչմանը հավակնում են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, ֆրանսիացի ձողացատկորդ Ռենո Լավիելին, ամերիկացի գոլֆիստ Ռորի Մակիլրոյը և իսպանացի մոտոարշավորդ Մարկ Մարկեսը։

Լավագույն մարզուհու թեկնածուների ցուցակում են նորզելանդացի աթլետ Վալերի Ադամսը, նորվեգացի դահուկորդ Մարիտ Բյորգենը, եթովպիացի վազորդ Գենզեբե Դիաբաբան, սլովենացի լեռնադահուկորդ Տինա Մազեն և թենիսիստուհիներ Սերենա Ուիլյամսն ու Լի Նան։ Հաղթողների անունները կհրապարակվեն ապրիլի 15-ին չինական Շանհայում։

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբը Մինսկում եզրափակիչ փաստաթուղթ է ընդունել ‘
Հաջորդ հոդվածը‘Samsung. մի′ քննարկեք անձնական գործերը հեռուստացույցի առջև’