Le Monde․ Ինչո՞ւ Բատակլանի ահաբեկիչն ինքնասպան չի եղել

465

Փարիզում 2015 թ․ նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկչական գործողությանը մասնակցած ահաբեկիչներից միակը՝ Սալահ Աբդեսալեմը, չորեքշաբթի կկանգնի դատարանի առաջ։

«Ինչո՞ւ նա իրեն չպայթեցրեց», — հարց է տալիս Le Monde-ը։ Չի՞ կարողացել գործի գցել պայթուցիկով գոտին, թե՞ պարզապես չի ցանկացել դա անել։

Այս հարցը, թերթի կարծիքով, գլխավորներից մեկն է լինելու այսօր մեկնարկող դատավարության ընթացքում։

Սալահ Աբդեսալեմը միակ ահբեկիչն է, որին դատելու են առերես։ Նա գործի չի գցել մահապարտի գոտին, սակայն մահապարտ ահաբեկիչներին բերել է «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտ, որտեղ նրանք տասնյակ մարդկանց են սպանել։ Եթե անգամ 31-ամյա մարոկկացի ֆրանսիացին անձամբ ոչ մեկին չի սպանել, նա հաստատապես մեղավոր է հարյուրավոր մարդկանց մահվան համար, քանի որ համագործակցել է սպանված ինը ահաբեկիչների հետ, եզրակացնում է թերթը։

«Բատակլան» համերգասրահում ահաբեկչության զոհ է դարձել 130 մարդ, ավելի քան 350 հոգի վիրավորվել է, ընդ որում՝ 99-ը՝ ծանր։ Զոհերը հիմնականում 20-30 տարեկան էին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲրիտանիան և Ֆրանսիան վիճաբանում են անօրինական ներգաղթյալների հարցով
Հաջորդ հոդվածըԲայդեն․ «Ամբողջ աշխարհն է սպառնալիքի տակ»