Le Parisien․ Մեսսին պարզապես շրջում է խաղադաշտով և այլևս չի ազդում խաղի վրա

642

Ֆրանսիական հայտնի Le Parisien պարբերականը Ֆրանսիայի առաջնության վեցերորդ տուրի «Լիոնի» հետ խաղից հետո (2-1) քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին:

«Նրա մնալը Փարիզում սպասվածից ավելի դժվար կլինի: Մեսսին մարում է: Նա գլուխն ավելի ու ավելի է իջեցնում, նա պարզապես շրջում է խաղադաշտով և այլևս չի ազդում խաղի վրա», – գրել է Le Parisien-ը:

Հիշեցնենք, որ Մեսսին այդ հանդիպման մեկնարկային կազմում էր, խաղադաշտում անցկացրեց 76 րոպե, որից հետո նրան փոխարինեց Աշրաֆ Հակիմին: Արգենտինացի ֆուտբոլիստը դժգոհ էր փոխարիվելուց և հրաժարվել է սեղմել գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ձեռքը:

Ավելի ուշ Մեսսին անտարբեր արձագանքեց արգենտինացի Մաուրո Իկարդիի գոլին, ով օգնեց փարիզյան ակումբին հաղթել այդ խաղում։

Նախորդ հոդվածըSportbox.ru-ն՝ Սպերցյանի մասին
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» դիտարկում է 5 մարզչի թեկնածություն՝ Կումանին փոխարինելու համար