‘Lenta.ru Պատերազմի բովով անցածները. Հայաստանի և ԼՂՀ զինված ուժերը (Ֆոտոշարք)’

1386

Lenta.ru-ն «Նախկին ԽՍՀՄ երկրների բնակները» խորագրի ներքո ներկայացնում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների զինված ուժերը:

«Հայաստանում սեփական բանակի ստեղծումն սկսվեց ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին, -գրում է պարբերականը: Այդ ժամանակ ղարաբաղյան հակամարտության սրման ֆոնին սկսեցին ձևավորվել կամավորական ջոկատներ, որոնք զինված էին այն զենքերով, ինչ կարողացել էին ձեռք բերել ռազմականացված կազմակերպություններում, ռազմագիտության դասասենյակներում և նմանատիպ այլ վայրերում: 1991 թ. Հայաստանում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում, որտեղ հայերը բնակչության մեծամասնությունն էին կազմում, ստեղծվեցին պաշտպանության կոմիտեներ: Հետագայում կազմավորվեց պաշտպանության նախարարություն, և սկսվեց պաշտոնական զինված ուժերի ստեղծումը (նույնպիսի գործընթաց էր տեղի ունենում նաև Լեռնային Ղարաբաղում, որն անկախություն էր հռչակել Ադրբեջանից): Հայաստանը, ինչպես և ԽՍՀՄ մյուս հանրապետությունները, ստացավ խորհրդային բանակի ունեցվածքի մի մասը, որը գտնվում էր նրա տարածքում:

Հայ զինվորների համար լուրջ փորձություն էր պատերազմը 1990-ական թթ. առաջին կեսերին: Նրանց հաջողվեց հաղթահարել ադրբեջանական զորքերի դիմադրությունը, Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո պահպանեց անկախությունը (թեպետ այդ ժամանակից ի վեր միջազգային ճանաչում չի ստացել): Հայկական բանակի թվակազմը ներկայումս գնահատվում է մոտավորապես 50 հազար: Պետության զինված ուժերը համալրվում են զորակոչի միջոցով: Հունվարի 28-ին տոնում են Հայաստանի բանակի օրը, և այդ օրը Լեռնային Ղարաբաղի նախագահը Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքում նշել է. «Այն, որ հայոց բանակն այսօր տարածաշրջանում ամենամարտունակն ու կազմակերպվածն է, արդեն անհերքելի փաստ է և մեր ժողովրդի ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը»»:

Կից ֆոտոշարքումներկայացված են տարբեր տարիներին արված լուսանկարներ:  

Նախորդ հոդվածը‘Ջրամատակարարման դադար ս.թ. փետրվարի 3-ին Արաբկիր վարչական շրջանում’
Հաջորդ հոդվածը‘Ըստ քաղաքացի Լ. Գ.-ի` հարկային տեսուչը ծեծել է իրեն. ՀՔԾ’