L’Equipe․ Հայտնի է՝ որքան է վաստակել Ինֆանտինոն 2022 թվականին

318

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն վերջին օրացուցային տարվա համար ստացել է 3,62 մլն եվրո վարձատրություն։

Նման տվյալներ է հրապարակել L’Equipe-ը՝ հղում կատարելով ՖԻՖԱ-ի 2022 թվականի տարեկան զեկույցին։

Նշվում է, որ այս գումարը ներառում է Ինֆանտինոյի աշխատավարձն ու նախորդ տարի ստացած բոլոր բոնուսները։

2023 թվականին շվեյցարացի ֆունկցիոները Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության համար կստանա 1,66 միլիոն եվրո պարգևավճար։

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ֆատմա Սամուրան 2022 թվականին վաստակել է 1,918 միլիոն եվրո՝ ներառյալ 606,000 եվրո բոնուսը:

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» կարող է հեռացվել Լա Լիգայից՝ մրցավարներին կաշառելու համար
Հաջորդ հոդվածըԵրկրաշարժի հետևանքով զանգվածային վարակի վտանգ կա