L’Equipe․ Մեսսին դիտարկում է կարիերան այլ ակումբում շարունակելու տարբերակը

406

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին հակված չէ ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Այս մասին հայտնում է L’Equipe հրատարակությունը։

Ըստ աղբյուրի՝ աստիճանաբար վերանում է ՊՍԺ-ի՝ Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը, որի հավանականությունը մեծ էր 2022 թվականին Կատարում կայացած ԱԱ-ից հետո։

Մեսսին այժմ դեռ հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը ֆրանսիական գրանդի հետ, քանի որ նա դիտարկում է այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունը։ Տարբերակներից մեկը, որը դիտարկում է Մեսսին, ամերիկյան MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբն է, որը պատկանում է Դեյվիդ Բեքհեմին:

35-ամյա Մեսսին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Նրա պայմանագիրը փարիզեցիների հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին

Նախորդ հոդվածըԿարեն Խաչանովը չի մասնակցի Մարսելի մրցաշարին, որին հայտավորված էր
Հաջորդ հոդվածըԺՄՖ-ն կփորձի կասեցնել ՌԴ ժուռնալիստների միության անդամությունը