‘LifeNews-ը $ 100 հազար է խոստացել Boeing-ի կործանման վերաբերյալ տեղեկատվության համար’

633

LifeNews-ն իր կայքում 100 հազար դոլար է խոստացել տեղեկատվության համար, որը կօգնի պարզել մալայզիական օդանավի կործանման պատճառները Դոնեցկի մարզում: Հեռուստաալիքը պատրաստ է այդ գումարը վճարել «Украэрорух» օդային երթևեկության կարգավորման կենտրոնի ավիակարգավարին:

LifeNews-ի տվյալներով՝ ՈՒԱԾ-ն արգելել է կարգավարների շփումը որևէ մեկի հետ: Բացի այդ, ավիակարգավարները պարտավոր են հատուկ ծառայություններին տեղեկացնել իրենց հետ շփման մեջ մտնելու ցանկացած փորձի մասին: Դիսպետչերներին տեղեկացրել են, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները կարող են ներկայանալ ում անունով ասես, օրինակ՝ լրագրողների, ուստի նրանք չպետք է խոսեն ոչ մեկի հետ: Հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ աղետից անմիջապես հետո «Украэрорух»-ի աշխատակիցներին բացատրվել է, որ օդանավը խփել են աշխարհազորայինները, և Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ անել՝ իր առնչության մասին բոլոր փաստերը ոչնչացնելու համար:

LifeNews-ը հայտարարել է Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած աղետի հանգամանքների սեփական հետաքննությունն անցկացնելու մասին, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի փորձագետներ. Boeing-ը խփվել է ուկրաինական Սու-25-ով, և այն պետք է ընկներ Ռուսաստանի տարածքում’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» ակնկալում է, որ մասնակիորեն կփոխեն Սուարեսի պատիժը’