‘Lizard Squad-ի ցանցահենները ստանձնել են Facebook-ի աշխատանքի խափանման պատասխանատվությունը’

834

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունեցող Lizard Squad խմբավորման ցանցահենները հայտարարել են, որ այսօր առավոտյան իրենք են խափանել Facebook, Instagram, Tinder, AIM և Hipchat  ինտերնետ-ծառայությունների աշխատանքները:

Այս ինտերնետ-սերվիսները չէին աշխատում երեքշաբթի առավոտյան, և նրանց աշխատանքը վերականգնվեց միայն 40 րոպե անց:

Սակայն Facebook-ը տեղեկացրել է, որ առայժմ չեն պարզվել խափանման պատճառները: «Մասնագետները դեռ պարզում են աշխատանքի խափանման պատճառները»,- Интерфакс-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը:

Վերջին անգամ Facebook-ի աշխատանքում նման խոշոր խափանում տեղի էր ունեցել 2014 թ. օգոստոսին:

Lizard Squad-ը վերջերս մի քանի նման գրոհներ է կատարել, մասնավորապես՝ Microsft ընկերության Xbox Live և Sony ընկերության Playstation Network սերվիսների վրա: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Իրավապաշտպաններ. Մոսկվայում անհետացել է տաջիկ ակտիվիստը’
Հաջորդ հոդվածը‘Մասուդ Բարզանի. Անկարայի աջակցությունն ապահովել է Քոբանիի պաշտպանությունը’