‘
Լոնդոնում շարունակում է ընթանալ Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի London Chess Classic մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, ում մրցակիցը կիսաեզրափակչում Մաքսիմ Վաշիե-Լագրավն է:
Դասական պարտիաների 2 ոչ-ոքիներից հետո շախմատիստները այսօր արագ շախմատի 2 պարտիա անցկացրեցին: Մեր շախմատիստը առաջին պարտիայում խաղում էր սպիտակ խաղաքարերով և նպաստավոր դիրք էր ստացել, սակայն չկարողացավ զարգացնել հաջողությունը. գրանցվեց ոչ-ոքի: Երկրորդ պարտիայում Արոնյանը, խաղալով սև խաղաքարերով, վտանգավոր դիրք ստացավ և ժամանակի սղության պատճառով պարտություն կրեց:
Կայծակնային շախմատում նույնպես մեր գրոսմայստերը տանուլ տվեց: Կայացած 4 պարտիայից Արոնյանը տոնեց ընդամենը մեկ հաղթանակ և կրեց 3 պարտություն:
Հիշեցնենք, որ մինչ այս Արոնյանը Վաշիե-Լագրավի հետ դասական շախմատում ոչ-ոքի էր խաղացել:
Զուգահեռաբար ընթացքող կիսաեզրափակչի մյուս զույգում Հիկարու Նակամուրան առավելության հասավ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ:
Այսպիսով, եզրափակչում միմյանց հետ կմրցեն Վաշիե-Լագրավն ու Նակամուրան, իսկ Արոնյանն ու Կարուանան կպայքարեն երրորդ տեղի համար:
Հավելենք, որ ընդհանուր մրցանակային ֆոնդը 300000 դոլար է: Հաղթողը կստանա 120000:
‘