‘
Դեկտեմբերի 11-17-ին Լոնդոնում կկայանա Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի London Chess Classic մրցաշարը:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան և Հիկարու Նակամուրան:
Նշենք, որ Կարուանան և Ուեսլի Սոն հավասար միավորներ ունեին, և վերջին ուղեգիրը վիճարկվել է թայ-բրեյքում, որտեղ ավելի ուժեղ է գտնվել Ֆաբիանոն:
‘