‘
London Chess Classic շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրը մարտական ստացվեց. բոլոր պարտիաները արդյունավետ ելք ունեցան:
Աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կարլսենը սեւերով պարտության մատնեց անգլիացի Մայքլ Ադամսին, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն ուժեղ էր Լյուկ Մաքշեյնից, Հուդիթ Պոլգարը պարտվեց Նակամուրային, իսկ Հեւեյն Ջոնսը՝ Վիշվանաթան Անանդին: Այս տուրում Լեւոն Արոնյանը ազատ էր:
5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 13 միավորով միանձնյա գլխավորում է Մագնուս Կառլսենը: Այնուհետեւ՝ Վլադիմիր Կրամնիկ՝ 11, Նակամուրա՝ 8, Ադամս` 7, Անանդ` 6, Արոնյան` 4, Ջոնս` 2, Պոլգար, Մաքշեյն` 1-ական միավոր:
Այսօր մրցաշարի 6-րդ տուրն է, որի կենտրոնական պարտիայում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա Վլադիմիր Կրամնիկի դեմ:
‘