‘London Chess Classic. Լեւոն Արոնյանի երրորդ ոչ ոքին’

1021

Լոնդոնում շարունակվող London Chess Classic շախմատային մրցաշարի երրորդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Պարտիան ավարտվեց 34-րդ քայլում: Հայկական շախմատի առաջատարը հանդես էր գալիս սեւերով:

Մեկնարկային 2 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել հնդիկ Վիշվանաթան Անանդի ու իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Լեւոն Արոնյանի հաջորդ մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրին է:

London Chess Classic, երրորդտուր

Մայքլ Ադամս (Անգլիա, 2737) — Լեւոն Արոնյան (Հայաստան, 2788)՝ 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796) — Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834)

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747 ) — Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787) — Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2773) — Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803)՝ 1:0

Նախորդ հոդվածը‘Կարիմ Բենզեմա.«Ես մեծ կապվածություն ունեմ հավաքականի հետ, սիրում եմ Ֆրանսիան»’
Հաջորդ հոդվածը‘Գուտին պատասխանել է Պիկեի ծաղրական գրառմանը’