‘London Chess Classic. խաղաղությամբ բաժանվեցին Արոնյանն ու Կարլսենը’

1333

Լոնդոնում շարունակվող London Chess Classic մրցաշարի 5-րդ տուրի կենտրոնական դիմակայությունում խաղաղությամբ բաժանվեցին հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը եւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Պարտիան ավարտվեց 40-րդ քայլում: ՖԻԴԵ-ի առաջին համարը հանդես էր գալիս սեւերով:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը եւ Մագնուս Կարլսենը նախորդ անգամ հանդիպել էին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում նոյեմբերին կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում, որտեղ հայ գրոսմայստերն առավելության էր հասել սեւերով:

London Chess Classic-ի նախորդ 4 տուրերում Լեւոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել հնդիկ Վիշվանաթան Անանդի, իտալացի Ֆաբիանո Կարուանայի, անգլիացի Մայքլ Ադամսի, հոլանդացի Անիշ Գիրիի հետ եւ Կարլսենի պես ունի 2.5 միավոր:

Դեկտեմբերի 9-ը մրցաշարի միակ հանգստյան օրն է: Դեկտեմբերի 10-ին կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ:

London Chess Classic, 5-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2788) — Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787) — Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796) — Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803)  

Մայքլ Ադամս (Անգլիա, 2737) — Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2773) — Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784)՝ 0.5:0.5

 

Նախորդ հոդվածը‘ Ֆերգյուսոն.« Պարզապես, Ռոնալդուն վերադաստիարակվեց»’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդը առաջին անգամ կրակել է տանկից. Ունենք մեկ զոհ’