‘L’Oreal-ը պատրաստվում է 843 միլիոն դոլարով ձեռք բերել կոսմետիկայի չինական ընկերությունը’

798

Օծանելիքի և կոսմետիկայի համաշխարհային շուկայի առաջատար L’Oreal-ը հայտարարել է, որ պատրաստվում է գնել չինական Magic Holdings International ընկերությունը 843 միլիոն ԱՄՆ դոլարով: Դրանով իսկ ֆրանսիական այս հսկան մտադիր է ընդլայնել իր ներկայությունը սրընթաց աճող չինական շուկայում: L’Oreal-ի հայտարարության մեջ նաև ասվում է, որ չինական ընկերության տնօրենների խորհրդի վեց առանցքային ներկայացուցիչներ, որոնք տնօրինում են ընկերության արժեթղթերի 62,3 %-ը, պաշտպանել են իրենց առաջարկը: Այս լուրից հետո Magic Holdings International-ի արժեթղթերի գինը Հոնկոնգի սակարանում աճել է 19 %-ով:

Չինական Magic Holdings International ընկերությունը մասնագիտացած է դեմքի կոսմետիկ դիմակների արտադրության մեջ: Անցյալ տարի նրա արտադրանքի վաճառքի ծավալը մեծացել էր 29 %-ով և կազմել 200 միլիոն դոլար: Գործարքի իրականացման համար անհրաժեշտ է ՉԺՀ առևտրի նախարարության թույլտվությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:  

Նախորդ հոդվածը’11 ավիաընկերություններ աշնանը կմասնակցեն ավիափոխադրումների իրավունքի համար մրցույթին’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Իշխանությունները տեղի են տալիս միայն հանրային ճնշման առաջ. Լուսանկարներ’