‘
Չինական Հենյան նահանգի Լոխե քաղաքի գազանանոցում ուշագրավ դեպք է գրանցվել: Պարզվել է, որ գազանանոցի ղեկավարությունը հանդիսատեսին էր ներկայացնում «կեղծ» կենդանիների: Korrespondent-ի փոխանցմամբ, գազանանոցի ղեկավարությունն այժմ որոշել է ժամանակավորապես փակել այն: Նման որոշումը ղեկավարությունը բացատրել էր նրանով, թե իրենք պետք է վերացնեն կենդանիների մասին պատմող ցուցատախտակների վրա հայտնաբերված սխալները: Ղեկավարությունը նաեւ ներողություն է խնդրել այցելուներից:
Բանն այն է, որ գազանանոց եկած մարդիկ պարզել էին, որ առյուծի համար նախատեսված վանդակում տիբեթական Մաստիֆ տեսակի շուն էր նստած, որն աչքի է ընկնում մեծ չափսերով, երկար բրդով, եւ հեռվից իսկապես կարող է հիշեցնել կենդանիների արքային: Խաբեությունը բացահայտվել է այն ժամանակ, երբ կենդանին սկսել է հաչալ մարդկանց վրա: Հետո պարզվել է, որ դա գազանանոցի աշխատակիցների նման միակ հնարքը չէր: Նրանք նաեւ սպիտակ աղվեսին ներկայացնում էին որպես ընձառյուծ, իսկ գայլի համար նախատեսված վանդակում էլ՝ նորից շուն էր նստած:
‘