‘«Marca». Աբրամովիչը որոշել է պաշտոնանկ անել Կոնտեին’

2805

 

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է հեռանալ իր պաշտոնից: Marca.com-ի տեղեկությամբ` լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը դադարել է շփվել իտալացու հետ և որոշել է նրան պաշտոնանկ անել:

Ռուս գործարարը դժգոհ է Պրեմիեր լիգայում «թոշակառուների» ելույթներից` 10 տուրից հետո «Չելսին» չորրորդ տեղում է: Բացի այդ, նրան դուր չեն գալիս «կապույտների» ֆուտբոլիստների հետ 48-ամյա մասնագետի կոնֆլիկտները:

Ավելի վաղ Աբրամովիչին զայրացել էր Դիեգո Կոստայից բաժանվելու` Կոնտեի որոշումը: Իտալացին ակումբի հետ տարաձայնություններ է ունեցել նաև տրանսֆերային քաղաքականության շուրջ:

Նախորդ հոդվածը‘Վենգեր. Մանչեսթեր ենք մեկնում հաղթանակի հետևից’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին հինգերորդ անգամ ստացավ Ալդո Ռովիրոյի անվան մրցանակը’