‘Marca. «Բարսելոնա»-ի որոշ ֆուտբոլիստներ դժգոհ ենր Վալվերդեից’

902

«Բարսելոնա»-ի որոշ ֆուտբոլիստներ դժգոհ են թիմի հանդերձարանում տիրող իրավիճակից: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մի շարք ֆուտբոլիստներ, որոնց անունը չի հրապարակվում, դժգոհ են այն փաստից, որ թիմի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն յուրահատուկ հարաբերություններ ունի Լիոնել Մեսսիի, ժերար Պիկեի և Լուիս Սուարեսի հետ, որի պատճառով էլ նրանց արտոնություններ է տալիս: Խաղացողների կարծիքով՝ դա խոսում է Վալվերդեի՝ թույլ մարզիչ լինելու մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլ»-ից կրած պարտությունից հետո Վալվերդեն գաղտնի հանդիպում է ունեցել վերոհիշյալ 3 ֆուտբոլիստի հետ: 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» ցանկանում է վաճառել Ռակիտիչին եւ գնել Պոգբային’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչը տուգանվել է ակնհայտ սիմուլյացիայի համար (տեսանյութ)’