Marca. Բենզեման կոնֆլիկտ է ունեցել «Ալ-Իթիհադի» մարզչի հետ

231

«Ալ-Իթիհադի» ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման ակումբ վերադառնալուց հետո կոնֆլիկտ է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոյի հետ։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը վերադարձել է թիմի ճամբար և Գալյարդոյի որոշմամբ ստիպված է եղել անհատական ​​աշխատել։ Սա դուր չի եկել Բենզեմային, և նա հրապարակայնորեն զայրացել է այս որոշումից, ինչից հետո լքել է մարզումը։

Հիշեցնենք, որ հունվարի կեսերին «Ալ-Իթիհադի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն որակազրկել էր ֆրանսիացի ֆուտբոլիստին այն պատճառով, որ նա ժամանակին չէր ժամանել ակումբային բազա, որտեղից թիմը մեկնել էր ուսումնամարզական հավաքի։ Մինչ այս միջադեպը Բենզեման անցած դեկտեմբերի վերջին արդեն երեք մարզում էր բաց թողել։ Սրանից հետո լուրեր են տարածվել, որ 36-ամյա ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել հեռանալ «Ալ-Իթիհադից»։

Նախորդ հոդվածը«Ժիրոնայի» գլխավոր մարզիչը որակազրկվել է երկու խաղով
Հաջորդ հոդվածըԻսպանական ֆուտբոլում բողոքի ալիք է բարձրանում