‘
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մինչև 2020 թվականը երկարաձգել է պայմագրի ժամկետը ակումբի հետ՝ նույնիսկ առանց բանակցելու: Այս մասին հաղորդում է մադրիդյան Marca պարբերականը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ֆրանսիացի մասնագետը չի էլ քննարկել համաձայնագրի ֆինանսական կողմերը: Զիդանը նոր պայմանագիր է կնքել այնպիսի պայմաններով, որոնք ընդունելի են եղել «արքայական» ակումբի ղեկավարության համար:
Ավելի վաղ, իսպանական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ 45-ամյա մասնագետի նոր պայմանագրի համաձայն նրա տարեկան աշխատավարձը 4.35 մլն եվրոյից կհասնի 8 մլն եվրոյի: Սակայն այդ գումարի մի մասը կվճարվի բոնուսների տեսքով՝ որոշակի հաջողությունների առկայության պարագայում: Հիշեցնենք, որ Զիդանը Իսպանիայի ամենատիտղոսակիր ակումբը գլխավորել է 2016 թվականի հունվարին: Այս ժամանակահատվածում «Ռեալ»-ը նվաճել է 7 տիտղոս՝ այդ թվում Չեմպիոնների լիգայի երկու գավաթ:
‘