‘
Իսպանիայի առաջնությունում հանդես եկող չորս ակումբներ հետաքրքրված են «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մալագա»-ն, «Սևիլիա»-ն, «Ռեալ Սոսյեդադ»-ը և «Լաս Պալմաս»-ն արդեն պաշտոնական առաջարկով դիմել են պորտուգալական թիմին: 36-ամյա դարպասապահը իր հերթին դեմ չէ վերադառնալ Իսպանիա:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Պորտու»-ի հետ նախատեսված է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ Իկեր Կասիլյասը 1999-ից մինչև 2015 թվականները հանդես է եկել Մադրիդի «Ռեալ»-ի կազմում:
‘