‘
«Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարիերան կշարունակի «Ատլետիկո»-ում: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան մեկ այլ ակումբ տեղափոխվելու ցանկությունը եղել է հենց ֆուտբոլիստինը: Հաղորդվում է, որ բանակցություններն արդեն ավարտվել են, և տրանսֆերի մասին շուտով կհայտարարվի:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը վերջին 2 մրցաշրջանը վարձակալական հիմունքներով հանդես էր եկել «Բավարիա»-ում:
‘