‘Marca. Նեյմարը դատի կտա «Բարսելոնա»-ին’

1316

‘

«Բարսելոնա»-ն ու թիմի նախկին հարձակվող Նեյմարն իրենց հարաբերությունները կպարզեն դատարանում: Այս մասին հայտնում է Marca-ն:

Աղբյուրի տեղեկություններով, բրազիլացին ցանկանում է ստանալ իր 30 միլիոն բոնուսը, որը սահմանված էր հավատարմության համար, բայց երբ «կապտանռնագույններ»-ն իմացան Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխվելու ցանկության մասին, որոշեցին չվճարել բոնուսը:

Բրազիլացի ֆուտբոլիստը համաձայն չէ այս ամենի հետ և որոշել է դիմել դատարան: Եթե Նեյմարը հաղթի դատը, ապա կստացվի, որ «Բարսելոնա»-ն 4 տարում Նեյմարի վրա 230 միլիոն եվրո է ծախսել:

‘

Նախորդ հոդվածը‘BBC. Օզիլը երկարաձգել է պայմանագրի ժամկետն «Արսենալ»-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘2017-ին աշխարհի բոլոր ակումբները տրանսֆերների համար ծախսել են 6,37 մլրդ դոլար’