‘Marca. Պելեգրինին ամռանը կգլխավորի «Չելսի»-ն’

1439

Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարությունը կարծում է, որ Մանուել Պելեգրինիի աշխատելաոճը Ժոզե Մոուրինյոյի աշխատելաոճի ճիշտ հակառակ տարբերակն է, հետևաբար ցանկանում է տեսնել նրան լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում: Այս մասին գրում է իսպանական «Marca»-ն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին «Չելսի»-ն հայտարարեց Մոուրինյոյի՝ գլխավոր մարզիչի պաշտոնից ազատման մասին, իսկ երկու օր անց նույն պաշտոնում նշանակվեց հոլանդացի Գուս Հիդինկը, որը գլխավորելու է «ազնվականներ»-ին մինչև մրցաշրջանի ավարտը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթի»-ի հետ և փոխարինելու է Պելեգրինիին գլխավոր մարզիչի պաշտոնում: Այս պայմաններում Պելեգրինին, ըստ երևույթին, գործազուրկ չի մնա:

Նախորդ հոդվածը‘Պոչետինոն իր սաներին մոտիվացրել է Բրիթնի Սփիրսի երգի խոսքերով’
Հաջորդ հոդվածը‘Չավին շախմատ է խաղացել աշխարհի չեմպիոն Կարլսենի հետ’