‘Marca. Ռակիտիչը մերժել է ՊՍԺ-ի շահավետ առաջարկը’

1504

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կշարունակի հանդես գալ կատալոնական ակումբի կազմում:

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, խորվաթ ֆուտբոլիստը մերժել է ՊՍԺ-ի շահավետ առաջարկը և մտադիր է նոր պայմանագիր կնքել «կապտանռնագույններ»-ի հետ:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնա»-ի ղեկավարությունը մեծ հույսեր է կապում 30-ամյա ֆուտբոլիստի հետ, և կողմերն արդեն համաձայնեցրել են նոր պայմանագրի կետերը:

Նշենք, որ Ռակիտիչի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:

Նախորդ հոդվածը‘«Բավարիան» ցանկանում է գնել Գրիզմանի տրանսֆերը’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայի ԱԳ նոր նախարարն առաջարկում է վերանայել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները’