‘
Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդ Ռաուլը մոտ է նոր կարիերա սկսելուն: Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, երեկ նախկին ֆուտբոլիստն իսպանական ասոցիացիայի կողմից սպորտային տնօրենի վկայական է ստացել համապատասխան դասընթաց անցնելու համար: Marca-ն հայտնում է, որ շուտով Ռաուլը «Ռեալ»-ում կզբաղեցնի սպորտային տնօրենի պաշտոնը:
Ռաուլից բացի, վկայական են ստացել նաև մի քանի այլ նախկինում հայտնի ֆուտբոլիստներ, որոնց թվում են Պեդրո Մունիտիսն ու Խուանֆրան Գարսիան:
‘