‘
Մադրիդի «Ռեալ»-ն առաջիկայում մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արրքայական» ակումբի ղեկավարությունը պատրաստ է 200 մլն եվրո տրամադրել նոր հարձակվողի թիմ հրավիրելու համար: Հավանականությունը մեծ է, որ սպասված տրանսֆերը կկայանա ոչ թե ձմռանն այլ ամռանը:
«Սերուցքայիններ»-ի գլխավոր թիրախը հանդիսանում է «Ինտեր»-ի հարձակվող Մարիո Իկարդին: Արգենտինացու առավելությունն այն է, որ նա ընթացիկ մրցաշրջանում չի մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը տեղափոխության դեպքում փլեյ-օֆֆ փուլից սկսած կարող է օգնել «Ռեալ»-ին:
‘