‘«Marca». Գվարդիոլան որոշել է հեռանալ «Բավարիայից»’

1220

Մյունխենի «Բավարիայի»  գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան որոշել է չերկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, գրում է «Marca»-ն։

Աղբյուրի տեղեկություններով, կատալոնացին արդեն մյունխենյան ակումբի ղեկավարությանը հաղորդել է այդ մասին։ Ակումբը Գվարդիոլային նոր պայմանագիր է առաջարկել, որի համաձայն՝ Գվարդիոլան մրցաշրջանում 20 մլն եվրո պետք է ստանար, սակայն մասնագետը հրաժարվել է։

«Բավարիայի» և Գվարդիոլայի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Գվարդիոլան ինքը հայտարարել է, որ իր որոշման մասին կհայտնի հաջորդ շաբաթ։

Նախորդ հոդվածը‘Պիկե. «Ես հիանում եմ Ռամոսով»’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» կարող է չմասնակցել պաշտոնական ճաշին ‘