‘Marca. ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարին բաց թողնել ցանկացած ակումբ, բացի «Բարսելոնա»-ից’

918

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, ամենայն հավանականությամբ, այս ամռանը չի տեղափոխվի «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը պատրաստ է բաց թողնել բրազիլացուն, բայց միայն ոչ «Բարսելոնա»: Նշվում է, որ նման որոշում է կայացրել ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին:

Ֆրանսիական գրանդը նույնիսկ Նեյմարի տրանսֆերային արժեքը 222 մլն եվրոյից իջեցրել է դարձնելով 180 մլն եվրո:

Հավելենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուս»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը:

Նախորդ հոդվածը‘Շվայնշտայգերը կոչ է արել «Ման. Յունայթեդին» բաց թողնել Պոգբային’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդինյոյին արգելել են լքել Բրազիլիայի սահմանը’