‘Marca. Ֆերգյուսոնը Ռոնալդուին համոզում է վերադառնալ «Ման. Յունայթեդ»’

1042

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը բանակցությունների հերթական շրջանն է անցկացրել Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ, ում ժամանակին ինքն էր «Սպորտինգից» հրավիրել «Ման. Յունայթեդ»։

Ինչպես հայտնում է «Marca»-ն, Ֆերգյուսոնը, ով այժմ անգլիական ակումբի ղեկավարության խորհրդականն է, նոյեմբերի 9-ին Լոնդոնում ներկա է գտնվել պորտուգալացի ֆուտբոլիստի մասին ֆիլմի շնորհանդեսին և փորձել է նրան համոզել վերադառալ «Ման. Յունայթեդ»։

Նշվում է, որ ավելի վաղ Ֆերգյուսոնը արդեն մարտին բանակցել էր Ռոնալդուի և նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ։

Նախորդ հոդվածը‘ ՉԼ. «Յուվենտուս» – «Մանչեսթեր Սիթի»֙ 1-0, «Բորուսիա Մ․» – «Սեվիլյա» 4-2 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյանը կրկին ՖԱՖ-ին և ֆուտբոլային հանրությանն ուղղված հայտարարություն է արել’