‘MD. Ռամոսը «Բավարիայի» ուշադրության կենտրոնում’

877

Մյունխենի «Բավարիան» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսին,- գրում է «Mundo Deportivo» պարբերականը։

Գերմանական ակումբի ներկայացուցիչները արդեն նախնական բանակցություններ են վարել Իսպանիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստի մտերիմների հետ, վստահեցնում է աղբյուրը։

Հաղորդվում է, որ Ռամոսն ու «Ռեալը» դեմ չեն երկարաձգել պայմանագիրը մինչև 2019 թվականը, սակայն դեռևս համաձայնության չեն գալիս աշխատավարձի շուրջ։ Ֆուտբոլիստն ակնկալում է տարեկան 10 մլն եվրո վաստակել, մինչդեռ «Արքայական ակումբը» պատրաստ չէ 8 մլն-ից ավելի տրամադրել։ 

Հիշեցնենք, որ Ռամոսի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թվականը։

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Երբ պետք է՝ լավ էլ «զբաղեցնում եք» քաղաքականությամբ’
Հաջորդ հոդվածը‘«Քրիսթալ Փելաս»-«Մանչեսթր Սիթի»՝2:1 (տեսանյութ)’