‘
Գիշերը անհայտ անձինք կոտրել են Medialab.am կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի ավտոմեքենայի հետևի ապակին ու տարել միայն ծաղրանկարները: Երեկ Մաշտոցի պուրակում Medialab-ը «Չ՛Արգելված» խորագրով քաղաքական ծաղրանկարների ցուցահանդես էր կազմակերպել:
Մարիաննա Գրիգորյանը «Հետքին» ասել է, որ ցուցահանդեսից հետո ուշ են տուն վերադարձել: «Ծաղրանկարները մեքենայի մեջ թողեցինք, քաղաքում ման եկանք։ Ենթադրաբար ամբողջ ժամանակ հետևել են մեզ, որովհետև տեսել են, թե որտեղ ենք դրել ծաղրանկարները ու թիրախավորված տարել հենց դրանք, ուրիշ ոչ մի բան»,-ասել է Մարիաննան։
Ցուցահանդեսի կազմակերպիչը ենթադրում է, որ ծաղրանկարների «գողերը» մտածել են, թե ցուցահանդեսը պիտի շարունակվի նաև այսօր, քանի որ նախորդ երեք օրերին կազմակերպվել է Վանաձորում, Գյումրիում և երեկ Երեւանում։ «Միգուցե մտածել են, որ այսօր էլ շարունակել ենք։ Նաև, իհարկե, վախեցնելու ու ահաբեկելու համար է արվել, որովհետև կասկած չկա՝ բացառապես ծաղրանկարների հետ է կապված»,-նշել է Medialab.am կայքի գլխավոր խմբագիրը։
Շարունակությունն՝ այստեղ:
‘