‘
«Mediamax Sport»-ը հղում անելով. ղազախական մամուլին տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հեռացել է «Տոբոլից» ոչ թե վատ արդյունքների, այլ ակումբի ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով:
«Ակտոբեից» կրած պարտությունից հետո Մինասյանը հայտարարել էր, որ առաջընթաց գրանցելու համար պետք է ամեն ինչ փոխել: Չի բացառվում, որ Մինասյանի այս հայտարարությունն առաջացրած լինի «Տոբոլի» ղեկավարության դժգոհությունը: Վերոնշյալ աղբյուրը հաղորդում է նաև, որ Վարդան Մինասյանն արդեն երկու առաջարկ ունի օտարերկրյա թիմերից և «Տոբոլի» հետ իրավական խնդիրներն կարգավորելուց հետո պատրաստվում է բանակցել դրանց հետ:
‘