‘Mercedes-ը վրաերթի է ենթարկում Ադոլֆ Հիտլերին. Գովազդ, որը եթեր չհեռարձակվեց’

1581

Mercedes ավտոմեքենան XX դարի սկզբին մտնում է գերմանական գյուղ ու արագությամբ հարվածում փոքրիկ տղային, ում անունը Ադոլֆ Հիտլեր է: Նրա մայրը սարսափահար ճչում է: Ավտոմեքենայի ցնցող գովազդը սկանդալ է առաջացրել՝ գրում է Digital Trends-ը:

«Զգում է վտանգը մինչ դրա ի հայտ գալը»,- այսպիսին է Mercedes սեդանի նոր գովազդի նշանաբանը: Գովազդը նկարահանել են գերմանական Լյուդվիգսբուրգ քաղաքի կինոակադեմիայի ուսանողները:

Ուսանողները փորձել են գովազդել Mercedes ընկերության մշակած տեխնոլոգիան, որը թույլ է տալիս կանխել վթարը: Կոնցեռնի ղեկավարությունը հավանություն չի տվել այդ հոլովակին՝ հայտարարելով, որ գովազդում երեխայի մահը ցուցադրելն անբարոյական է և այն եթեր չի հեռաչրձակվել: Այնուամենայնիվ գովազդը հայտնվել է համացանցում և 3 օրում ավելի քան 170 հազար դիտում է ունեցել:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նախագահին’
Հաջորդ հոդվածը‘Տրանսֆերտների ծավալները կգերազանցեն ՀՀ բյուջեն. Մամուլ’