Meta-ն կվերականգնի Թրամփի էջերը Facebook-ում և Instagram-ում

280

Meta կորպորացիան առաջիկա շաբաթներին կվերականգնի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվները Facebook-ում և  Instagram-ում՝ երկու տարվա դադարից հետո։

Այդ մասին հաղորդել է Axios կայքը՝ հղում անելով ընկերության գլոբալ հարցերով նախագահ Նիք Կլեգին։

Վերջինս հայտնել է, որ Թրամփի ակաունտներն անմիջապես չեն վերականգնվի, որովհետև տեխնիկական աշխատողներին ժամանակ է հարկավոր՝ որոշակի հաղորդագրությունների կամ գովազդային միջոցների սահմանափակման համար, եթե դրա կարիքը լինի։

Ավելի վաղ NBC հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ Թրամփը մտադիր է Facebook և Twitter վերադառնալ 2024 թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։ Նոյեմբերի 15-ին նա հայտարարել է, որ կրկին առաջադրվելու է նախագահական ընտրություններում։

ԱՄՆ նախագահի պաշտոնում վերջին շաբաթներին Թրամփը զրկվեց Twitter-ում,  Facebook-ում և Instagram-ում գրելու հնարավորությունից, երբ նրա կողմնակիցները 2021 թ․ հունվարի 6-ին գրոհեցին Կապիտոլիումը, որպեսզի Կոնգրեսին խանգարեն հաստատելու նախագահական ընտրություններում  դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիլիան Մբապեն՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածըՀունգարիայի ընդդիմությանը ֆինանսավորել են ԱՄՆ-ը և Շվեյցարիան