‘
Վաճառելով Գարեթ Բեյլին՝ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է տեղ ազատել թիմի հնարավոր նորեկ Մարկո Ռոյսի համար:
Մոտական օրերի ընթացքում Գարեթ Բեյլը կարող է կրկնակի գերազանցել իր իսկ տրանսֆերայի ռեկորդը: Հիշեցնենք, որ 2012 թվականին Բեյլը «Տոտենհեմից» տեղափոխվեց «Ռեալ» 94 միլիոն եվրոյի դիմաց: Ինչպես հաղորդում է Transfer Daily-ն հղում անելով Metro-ին, «Արքայական» ակումբը համաձայնել է ուելսցի ֆուտբոլիստին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»: Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարելու է 192 միլիոն եվրո, որը համարժեք 150 միլիոն ֆունտ ստերլինգին:
‘