‘Metro հիպերմարկետների ցանցի հիմնադիրն ինքնասպան է եղել’

746

Գերմանական հանրահայտ Metro առևտրական կայսրության հիմնադիրներից մեկը՝ Օտտո Բայսհայմը, ինքնասպանություն է գործել: Տարեց գործարարի դին հայտանբերել են Բավարիայի Ռոտտահ-Էգերն քաղաքի իր կալվածքում: 89-ամյա գործարարի ինքնասպանության պատճառը կարող է լինել անբուժելի հիվանդությունը, հաղորդում է Reuters-ը: Վերջին տարիներին Բայսհայմն ակտիվ մասնակցություն չուներ իր ընկերության աշխատանքներում: Հենց նա է 1960-ական թթ. Գերմանիայում ներմուծել պահետատիպ խանութները, որտեղ մեծածախ առևտրականները միանգամից ամեն ինչ կարող են ձեռք բերել: Բայսհայմի կարողությունը գնահատվում է 3 միլիարդ եվրո: Մահվան պահին նրան է պատկանել Metro Group-ի բաժնետոմսերի 9,97 %-ը:

Metro-ն իր մեծությամբ երրորդ խոշոր առևտրի ցանցն է Եվրոպայում, նրա մասնաճյուղերն աշխատում են ամբողջ աշխարհով մեկ, հաղորդում է РБК daily-ն:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիները ծաղկեպսակ կդնեն ԿԸՀ-ի մուտքի մոտ’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում ոստիկանությունը շուրջկալել է երկու «գողական հավաք» և ձերբակալել 90 քրեական հեղինակությունների’