‘MH17. Նիդեռլանդների ՌՈ-ն ժամանել է Ուկրաինա’

1004

Նիդեռլանդներից 40 ռազմական ոստիկաններ ժամանել են Խարկով, որպեսզի ավստրալական ոստիկանության հետ միասին  այցելեն Malaysia Airline-ի կործանման վայր:

Հոլանդացի ոստիկանները Ուկրաինայի տարածք են մտել անզեն: Ավստրալացիների հետ միասին՝ նրանք պետք է պահպանեն ավիաաղետի վայրը:

Հիշեցնենք, որ մալայզիական ավիաընկերության օդանավը աղետի է ենթարկվել անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ուկրաինական իշխանությունները նրանց մեղադրում են օդանավի կործանումից հետո իրեղեն ապացույցները թաքցնելու փորձի մեջ, ինչն անջատականները հերքում են:

Ինչպես Խարկովից հաղորդել է BBC-ի թղթակիցը, շաբաթ օրը տրանսպորտային ինքնաթիռները կարող են քաղաքից տեղափոխել MH17-ի ուղևորների բոլոր մնացած մասունքները, որոնք հայտնաբերել են անջատականները: Դրանք կուղարկվեն Նիդեռլանդներ՝ ինքնությունը պարզելու նպատակով: 

Նախորդ հոդվածը‘Հայտարարվել են «Գահերի խաղը» հեռուստասերիալի նոր դերակատարների անունները’
Հաջորդ հոդվածը‘Դոնի Ռոստովում թալանել են ոսկու խանութը’