‘MH17 ուղերթ. անջատականները «սև արկղերը» հանձնել են փորձագետներին’

913

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ռուսաստանամետ անջատականները մալայզիացի փորձագետներին են հանձնել  Ուկրաինայի արևելքում աղետի ենթարկված՝ Malaysia Airline ավիաընկերության Boeing 777-ի «սև արկղերը»:

Առանց պատճառները բացատրելու՝ մի քանի անգամ հետաձգված հանձնման արարողությունը կայացել է կեսգիշերին, լրագրողների ներկայությամբ:

Օդանավի ինքնագիր սարքերի հանձնումը կատարվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ միջազգային կազմակերպություններին ինքնաթիռի աղետի գոտի մտնելու թույլտվություն տրամադրելու պահանջով:

Մալայզիական պատվիրակությանը փոխանցելով ինքնագիր սարքերը՝ «ԴԺՀ վարչապետ» ներկայացած Ալեքսանդր Բորոդայը ելույթ է ունեցել, որում ինքնաթիռի կործանման ողջ պատասխանատվությունը դրել է ուկրաինական իշխանությունների վրա: Այդ ընթացքում, ինչպես փոխանցել են լրագրողները, մալայզիական պատվիրակության անդամները լուռ կանգնած սպասել են:

Մալայզիական պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ «սև արկղերը» «լավ վիճակում են»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Սաշիկ Սարգսյանը տուգանվում է, իսկ արագաչափերի 30 տոկոսը դատարկ է. «Ժողովուրդ»’