‘
Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը Մայամիում ընթացող «Մաստերս-1000» շարքի մրցաշարում հաղթել է ռումինացի Մարիուս Կոպիլին և դուրս եկել 1/16 եզրափակիչ:
Խաչանովը մրցակցի նկատմամբ առավելության է հասել է 7:5, 6:3 հաշվով: Հաջորդ փուլում Խաչանովի մրցակիցը կլինի ՀԱՀ-ը ներկայացնող Կեվին Անդերսոնը:
Նշենք, որ Խաչանովը պայքարում է նաև զուգախաղում: Երկրորդ շրջանում նա ռուս Ալեքսանդր Ռուբլյովի հետ միասին այսօր կփորձի հաղթահարել Ջեյմի Մարեյ/Բրունո Սուարես զույգի արգելքը:
‘