‘
Հայկական արմատներով Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովն ու Ալեքսանդր Ռուբլյովը հաջողությամբ են հաղթահարել Miami Open-ի զուգախաղի մրցաշարի քառորդ եզրափակչի արգելքը:
Ռուսաստանի ներկայացուցիչները 6:4, 7:6 (7:3) հաշվով առավելության են հասել Օլիվեր Մարաչ/Մաթ Պավիչ զույգի նկատմամբ և դուրս եկել հաջորդ փուլ:
Կիսաեզրափակչում Խաչանովն ու Ռուբլյովը կմրցեն ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Սեմ Քուերիի և Սթիվ Ջոնսոնի հետ:
‘