‘Microsoft-ը գնում է Nokia ընկերության բջջային սարքավորումների բիզնեսը ‘

985

Ամերիկյան Microsoft կորպորացիան գնում է ֆիննական Nokia ընկերության բջջային սարքերի թողարկման և ծառայությունների մշակման բիզնեսը՝ ստանձնելով նաև Nokia-ի արտոնագրերի կիրառման իրավունքները,  հաղորդում է  «The New York Times-ը»:

Գործարքի հնարավոր իրականացման վերաբերյալ խոսակցությունները սկսել էին դեռևս ամռան սկզբից, բայց այն տեղի չէր ունենում ֆինանսական անհամաձայնությունների պատճառով: Այժմ գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 7.17 մլրդ $:

Վերջին երկու տարիներին Nokia ընկերությունը զգալիորեն զիջել էր իր դիրքերը բջջային տեխնոլոգիաների բիզնեսում՝ չդիմանալով Apple-ի և Samsung-ի մրցակցությանը:

Microsoft-ի և Nokia-ի  գործարքի վերաբերյալ ավելին կարելի է կարդալ Microsoft ընկերության պաշտոնական մամլո հաղորդագրությունում:

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը՝ Փակ շուկայի մասին. Մարդիկ բնավորություն են դարձրել, բողոքում են’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպա գնացողները’