‘Microsoft-ի համասեփականատերը օվկիանոսի հատակում նավ է հայտնաբերել’

964

Microsoft-ի համասեփականատեր, միլիարդատեր Փոլ Ալենը հայտարարել է, որ Ֆիլիպինների շրջանում Ճապոնիայի ՌԾՈՒ մեծ ռազմանավ է հայտնաբերել: Նավը կործանվել է 70 տարի առաջ՝Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ նավերի դեմ ծովամարտում: Ճապոնական ամենախոշոր ռազմանավերից մեկը՝ «Մուսասին», խորտակվել է 1944 թ.: Փոլ Ալենը ռոբոտացված ստորջրյա սարքերի օգնությամբ այն փնտրել է վերջին ութ տարիների ընթացքում: Իր Twitter-ում գործարարը տեղադրել է լուսանկար՝ ծովի հատակից, որում երևում է գծանավի իրանը: 1975 թ. Փոլ Ալենն ու Բիլ Գեյթսը հիմնադրեցին Microsoft-ը: 1983 թ. Ալենը լքեց ընկերությունը՝ պահպանելով բաժնետոմսերի մի մասը և իր տեղը տնօրենների խորհրդում: 2014 թ. Ալենի կարողությունը գնահատվել է 17,1 միլիարդ դոլար: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոյի դաշինքն առաջարկում է Ռադայում ստեղծել խորհրդարանական ոստիկանություն’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի երկու ֆուտբոլիստ իրենց ուղեղը կտակել են բժիշկներին’