‘Microsoft-ը գլխավոր տնօրենի պաշտոնում հանճարեղ ծրագրավորող է փնտրում’

1093

Microsoft Corp.-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից Սթիվ Բալմերի առաջիկա հրաժարականի մասին լուրը մի շարք բաց հարցեր է թողել, որոնցից ամենակարեւորը՝ ով կդառնա նրա հաջորդը եւ ինչպիսին կլինի ընկերության հետագա ռազմավարությունը, տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով MarketWatch-ին:

Microsoft-ի հիմնադիր եւ առաջին գլխավոր տնօրեն Բիլ Գեյթսն արդեն հատուկ կոմիտե է հրավիրել, որը կզբաղվի ընկերության նոր ղեկավարի փնտրտուքով: Բալմերը հրաժարական կտա 12 ամսվա ընթացքում:

«Microsoft-ի հաջորդ ղեկավարը պետք է հանճարեղ ծրագրավորող եւ ուժեղ մենեջեր լինի», — ենթադրում է Creative Strategies հետազոտական ընկերության ղեկավար թիմ Բաջարինը: Նրա կարծիքով, ընկերության հաջողության բանալին կլինի ղեկավար դիրքերի գրավումը շարժական սարքերի եւ ինտերնետային ծառայությունների շուկայում՝ համակարգչային շուկայի միակ սեգմենտում, որն աճում է երկրաչափական պրոգրեսիայուվ:

Բաջարինի կարծիքով, թափուր տեղի հավանական հավակնորդը ընկերության նախկին ավագ մենեջեր եւ տեխնիկական տնօրեն Ռեյ Օզզին է: Մեկ այլ թեկնածու, ըստ նրա, կարող է լինել ընկերության հետազոտությունների եւ ռազամավարության բաժնի տնօրեն Կրեյգ Մանդին:

Evercore Partners-ի վերլուծաբան Քըրք Մատերնը ենթադրում է, որ ընկերության ներսում կան շատ տաղանդավոր մենեջերներ, սակայն նրանցից ոչ մեկը չի պատրաստվել դառնալ ղեկավար, այդ իսկ պատճառով ամենայն հավանականությամբ, ընկերության նոր ղեկավարը կգա «դրսից», իսկ թե ով կլինի նա, դժվար է կանխատեսել: 

Նախորդ հոդվածը‘Ճամփաբաժան, կամ հիշենք բոլոր «ֆլեշներին» անուն առ անուն’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Ոստիկանության գործողությունները Կոմիտաս 5-ում համաչափ էին’