‘Microsoft-ը կանխատեսում է ստեղնաշարի մահը’

958

Microsoft Rwsearch-ի ավագ գիտնականներից մեկի՝ Էնդի Ուիլսոնի կարծիքով՝ ապագայում համակարգչային ստեղնաշարը  թեպետ ամբողջությամբ դուրս չի մղվի գործածությունից, սակայն  կօգտագործվի ավելի ու ավելի հազվադեպ: «Ի վերջո՝ ստեղնաշարը մեծ մասամբ նեղ մասնագիտական նշանակություն ձեռք կբերի»,- ասել է Ուիլսոնը՝ ելույթ ունենալով  Churchill Club-ի համաժողովում: Համաժողովի մասնակիցները համակարծիք  են եղել համակարգչային ստեղնաշարի՝ որպես համակարգչից օգտվելու միջոցի  «մահացման» հարցում, փոխանցում է mignews.ru-ն: «Ստեղնաշարը դեռ շատ երկար կշարունակի իր գոյությունը, ինչպես մատիտը, որից ավելի հարմար ոչինչ չկա՝ թղթի վրա տեքստ գրելու համար: Սակայն մենք այն կտեսնենք ավելի ու ավելի հազվադեպ: Շատ դեպքերում մենք ստեղնաշարից օգտվում ենք՝ որովհետև այն կա, այլ ոչ թե՝ որովհետև այն մեզ պետք է»,- ասել է Կալիֆոռնիայի SRI հետազոտական կենտրոնի գիտնական Բիլ Մարկը:

 

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանի «ֆեյք» աշխատողը Փակ շուկայի մոտ սպառնում է լրագրողին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են հայազգի գերի Հակոբ Ինջիղուլյանին’