‘Microsoft-ը վաճառքի է հանում Office 2013-ը’

838

Microsoft ընկերությունը հայտարարել է գրասենյակային Office 2013 նոր փաթեթի վաճառքի մեկնարկի մասին: Ներկա պահին օգտատերերին հասանելի են նոր փաթեթի երեք տարբերակները՝ 139,99 դոլար արժողությամբ Office Home and Student-ը՝ տան եւ ուսման համար, Office Home and Business-ը՝ գործարարների համար 219,99 դոլարով եւ 399,99 դոլար արժողությամբ ամբողջական Office Professional փաթեթը:  Office 2013-ը իր նախորդից  Office 2010-ից տարբերվում էավելի բարձր արդյունավետությամբ, օնլայն ծառայությունների հետ ավելի սերտ ինտեգրվածությամբ, նաեւ՝  սենսորային էկրանների հանմար նախատեսված վերամշակված ինտերֆեյսով: Բոլոր տարբերակներում նոր փաթեթն իր մեջ ներառում է Word, Excel, PowerPoint и OneNote ծրագրերը: Ավելի թանկ տարբերակներում ներառված են Outlook, Publisher и Access ծրագրերը:

 

Նախորդ հոդվածը‘Օրվա լուսանկարը. Հյուսիսային Կորեայում «խիարն» աճում է ուղիղ եւ մեծ ‘
Հաջորդ հոդվածը‘Մբայե Նյանգ. Ես չեմ վախենում Մեսիից’